ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի. Փաշինյան
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպմանը:
«Քո հարգանքն էլ զոհաբերես, անունդ էլ զոհաբերես, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ զոհաբերես, ընտանիքիդ հանդարտությունն էլ զոհաբերես, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես: Բայց պետք է իմանաս՝ ինչի համար ես դա անում: Ես գիտեմ, թե ինչի համար եմ անում: Ես անում եմ այ, որ այ այս Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետություն»,- ասաց վարչապետը՝ ցուցադրելով Հայաստանի մակետը:
Հիշեցնենք՝ Տավուշ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ոսկեպարի, Կիրանցի ու Բերքաբերի բնակիչների հետ, պատասխանել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացին վերաբերող հարցերի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես պայթեցրին ՊՆ նախկին շենքը
Քիչ առաջ պայթեցվել է ՊՆ–ի նախկին շենքը: 2023 թ. ապրիլի 15–ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Երևան–Աշտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ոսկեպարում է. անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում է: Այս առնչությամբ անվտանգության խիստ միջոցառումներ են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը
Ադրբեջանը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել` հողին հավասարեցնելով Արցախի Շուշիի Կանաչ ժամը, որն ավելի քան 200...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ հատուկջոկատայինները ժամանեցին Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք
ԱԱԾ հատուկջոկատայինները ժամանեցին Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք, որտեղ բողոքի ակցիա է ընթանում։ Այս մասին տեղեկանում...