ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը
Ադրբեջանը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել` հողին հավասարեցնելով Արցախի Շուշիի Կանաչ ժամը, որն ավելի քան 200 տարվա պատմություն ուներ։ Տեղեկությունը X-ի միկրոբլոգում հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։
«Ադրբեջանը քանդել է 1818 թվականին կառուցված պատմական հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (հայտնի է որպես Կանաչ ժամ)։ Եկեղեցին գտնվում էր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշի քաղաքում։
Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին։ Բաքվի այս կանխամտածված գործողությունը վկայում է իրենց նախնիների հողերում հայերի ժառանգության համակարգված ոչնչացման մասին»,– ասված է հաղորդագրությունում։


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես պայթեցրին ՊՆ նախկին շենքը
Քիչ առաջ պայթեցվել է ՊՆ–ի նախկին շենքը: 2023 թ. ապրիլի 15–ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Երևան–Աշտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ոսկեպարում է. անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում է: Այս առնչությամբ անվտանգության խիստ միջոցառումներ են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի. Փաշինյան
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ հատուկջոկատայինները ժամանեցին Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք
ԱԱԾ հատուկջոկատայինները ժամանեցին Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք, որտեղ բողոքի ակցիա է ընթանում։ Այս մասին տեղեկանում...