Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է

Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Համիդ Վահիդին հայատարարել է, որ եթե օրեր առաջ Իրանի կողմից Իսրայելին հասցրած հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածին հաջորդի պատասխան, ապա Իրանի ռազմաօդային ուժերի Սու-24 ռմբակոծիչները կներգրավվեն՝ Իսրայելի վրա հնարավոր հարձակման համար: 


«Ես խորհուրդ եմ տալիս Իրանի թշնամիներին՝ ռազմավարական սխալներ չգործել, քանի որ մենք պատրաստ ենք թիրախներին հարվածելու՝ Գերագույն հրամանատարի հրամանին, այդ թվում՝ Սու-24 ռմբակոծիչներով։


Այս պահին Սու-24 ռմբակոծիչների մարտական ​​պատրաստվածության մակարդակն ավելի բարձր է, քան երբևէ, և եթե թշնամին ռազմավարական սխալ գործի, ապա Իրանը կհասցնի այնպիսի հարված, որն անհնար կլինի փոխհատուցել»,- Վահիդիի խոսքերն է մեջբերել Tasnim գործակալությունը։



Քաղաքականություն