Երևանում 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել
Այսօր՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում անհայտ անձի կողմից Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքը հայտնում է, որ երեխան գտնվում է ծանր վիճակում, բժիշկները տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա Հերացու հիվանդանոցի ռեոնիմոբիլով երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Հաղորդվում է, որ ոստիկանները պարզել են, որ երեխան 1,5 տարեկան տղա է: Պարզել է նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Ալեք Մանուկյան փողոցից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան երրորդ հարկի իրենց տան պատուհանից անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, որտեղից էլ ընկել է գետնին: