Հայտնի է՝ քանի թևավոր հրթիռ և ԱԹՍ է Իրանն արձակել Իսրայելի ուղղությամբ
Կիրակի գիշերը Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 185 անօդաչու թռչող սարք և 36 թևավոր հրթիռ՝ ի պատասխան Իսրայելի զինվորականների կողմից Դամասկոսում իրանական հյուպատոսության գնդակոծության: Նման տվյալներ է տարածել The New York Times թերթը ՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։ Տեղեկատվությունը փոխանցում է RG.ru-ն:
Նրանք պնդում են, որ արձակումների մեծ մասն իրականացվել է Իրանի տարածքից, փոքր քանակությամբ ԱԹՍ-ներ են արձակվել Իրաքից և Եմենից:
Նշվում է նաև, որ Իրանը «Երկիր-երկիր» դասի 110 հրթիռ է արձակել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտնել էր, որ Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգը կարողացել է որսալ իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մեծ մասը Իսրայելի տարածքից դուրս: Ընդ որում, հրթիռների որոշ մասն, այնուամենայնիվ, ընկել է երկրի տարածքում, սակայն դրանք աննշան վնաս են հասցրել։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելի վրա Իրանի հարձակումը տևել է մոտ 5 ժամ. CNN
Իսրայելի ուղղությամբ Իրանի հարվածների ալիքը նվազել է, այն շարունակվել է մոտ 5 ժամ։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիք...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմա...
ՌԴ-ի բարձրագույն ռազմական ղեկավարությունը խնդիր է դրել մինչև մայիսի 9-ը գրավել Չասով Յարը. Սիրսկի
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարում է, որ Ռուսաստանի բարձրագույն ռազմական ղեկավարո...
Ռուսները պարբերաբար հասնում են մարտավարական հաջողության. Սիրսկին ասել է՝ որ ուղղությամբ
Իրավիճակը Արևելյան ճակատում վերջին օրերին զգալիորեն սրվել է։ Ռուսները մեծացնում են ջանքերը նոր ստորաբաժանումների կիրառմա...