ՌԴ-ի բարձրագույն ռազմական ղեկավարությունը խնդիր է դրել մինչև մայիսի 9-ը գրավել Չասով Յարը. Սիրսկի
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարում է, որ Ռուսաստանի բարձրագույն ռազմական ղեկավարությունը խնդիր է դրել իր զինվորների առաջ մինչև մայիսի 9-ը Դոնեցկի մարզում գրավել Չասով Յարը:
Այս մասին Սիրսկին հայտնել է ապրիլի 14-ին սոցցանցերում հրապարակված գրառման մեջ։ Տեղեկատությունը փոխանցում է nv.ua-ն:
Նա նշում է, որ թշնամու ծրագրերին խանգարում է ուկրաինացի պաշտպանների հերոսական պաշտպանությունը, որոնք զսպում են թշնամու ամենօրյա հարձակումները։ Միևնույն ժամանակ նա նշում է, որ սպառնալիքը մնում է արդիական։
Նա նշել է, որ շարունակվում են մարտական ստորաբաժանումների ապահովման համար կառավարման արդյունավետության բարձրացման և ռեսուրսների ազատման միջոցառումները:
«Այդ միջոցառումների գլխավոր խնդիրը մեր զորքերի մարտունակության մեծացումն է, մեր զինվորների կյանքի պահպանումը, թշնամու պլանների խափանումը, պահեստազորայինների պատրաստության ապահովումը։ Պայքարը շարունակվում է», - գրել է Սիրսկին։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելի վրա Իրանի հարձակումը տևել է մոտ 5 ժամ. CNN
Իսրայելի ուղղությամբ Իրանի հարվածների ալիքը նվազել է, այն շարունակվել է մոտ 5 ժամ։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիք...
Հայտնի է՝ քանի թևավոր հրթիռ և ԱԹՍ է Իրանն արձակել Իսրայելի ուղղությամբ
Կիրակի գիշերը Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 185 անօդաչու թռչող սարք և 36 թևավոր հրթիռ՝ ի պատասխան Իսրայելի զինվոր...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմա...
Ռուսները պարբերաբար հասնում են մարտավարական հաջողության. Սիրսկին ասել է՝ որ ուղղությամբ
Իրավիճակը Արևելյան ճակատում վերջին օրերին զգալիորեն սրվել է։ Ռուսները մեծացնում են ջանքերը նոր ստորաբաժանումների կիրառմա...