Կկարողանանք չէ՞ էնպես անեք, որ մետրոյում ժամանակը ցույց տա հետհաշվարկով. Ավինյան
Ապրիլի 8-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն Բաբկեն Սեդրակյանը նշեց, որ անցած շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 544 հազար ուղևոր, գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ, որոնցից 581-ը երեք վագոնանի, 1283-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։
Նա նաև հավելեց, որ կատարողականը կազմել է 105,8 տոկոս:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե տրանսպորտային ռեֆորմների շրջանակում կկարողանա՞ն այնպես անել, որ մետրոյում ժամանակը ցույց տա հետհաշվարկով, այսինքն թե մետրոն կայարան երբ է հասնելու:
Ի պատասխան փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ եթե անգամ գործող տեխնիկական միջոցներով դա հնարավոր չլինի, պետք է նորով այդ խնդիրը կարգավորել:
«Եկեք խնդիրը դնենք, ֆիքսենք, որ դա էլ պետք է լուծվի»,-ասաց Ավինյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Ուռա»–ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա
ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Sputnik Արմե...
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեության համա...
Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. նրա ոտքերն ամպուտացրել են․ ԶԼՄ
ՀՀ Տավուշի մարզում` Իջևանի մարտական դիրքերում, ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Sputnik Արմենիայի տեղեկությունն...
Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկը` 4 զինծառայողի կյանք խլած վթարի վիրավորների մասին
Մեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Այս մասին NEWS,am-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի գլխավոր...