ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխաները դուրս են եկել պատշգամբ և կախվել 4 հարկի բարձրությունից. ՌԴ

ՌԴ-ի Կավալերովսկի շրջանի Խրուստալնի գյուղում երկու փոքր երեխաներ բարձրացել են չորրորդ հարկի պատշգամբ, մինչ մայրը քնած էր իր նորածին երեխայի հետ և սկսել են խաղալ՝ բարձրանալով պատշգամբի վրայով։ Արդյունքում տղան ինչ-որ պահի ուղղակի կախվել է եզրից մեծ բարձրության վրա։ Ընտանիքի հարևանը օգնել է երեխային նորից ներս բարձրանալ: 


Հարևան տան բնակիչները նկատել են երեխաներին ևնկարահանել են իրենց հեռախոսներով։ Դատախազությունն արդեն սկսել է այս փաստի հետաքննությունը։ Հաղորդվում է, որ պատշգամբը փակ է եղել, սակայն մինչ մայրը քնած է եղել, երեխաները գտել են պատշգամբի դռան բռնակը։


Երեխաների մայրը  ունի չորս երեխա, բոլորն այժմ ժամանակավորապես տրված են տատիկին։ Նախկինում ընտանիքը գրանցված չի եղել հատուկ գրանցամատյաններում։


Կավալերովսկի շրջանի դատախազությունը ստուգում կանցկացնի անտեսման և անչափահասների իրավախախտումների կանխարգելման համակարգի մարմինների գործունեության նկատմամբ։

Քաղաքականություն