Ինչ եղանակ սպասել առաջիկայում

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 1-4-ը, 5-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։


Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ապրիլի 4-ի և 5-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:



Օդի ջերմաստիճանը ապրիլի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։


Երևանում ևս ապրիլի 1-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ:


Մայրաքաղաքում ապրիլի 1–ի ցերեկը կլինի 21-23 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14...+16 աստիճան։

Քաղաքականություն