Ռուբեն Վարդանյանը Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes USA-ը հրապարակել է դոլարային միլիարդատերերի 38-րդ համաշխարհային վարկանիշը, որում ներառվել են նաև հայազգի գործարարներ:
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը զբաղեցրել է 1104-րդ տեղը՝ 3 մլրդ դոլար կարողությամբ:
Ռուսաստանաբնակ գործարարներ Սամվել Կարապետյանը և Ալբերտ Ավդոլյանը կիսում են 1143-րդ հորիզոնականը: Նրանցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվել է 2,9 մլրդ դոլար:
Իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը 1851-րդ հորիզոնականում է՝ 1,7 մլրդ դոլար կարողությամբ:
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն ապօրինաբար կալանավորվել է և պահվում է Բաքվում, զբաղեցրել է 2545-րդ հորիզոնականը՝ 1,1 մլրդ դոլար կարողությամբ:
Ինչ վերաբերում է վարկանիշի առաջատարին, ապա երկրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ և գործադիր տնօրեն Բերնարդ Առնոն։ Մեկ տարվա ընթացքում նա հարստացել է 22 միլիարդ դոլարով, իսկ այժմ նրա կարողությունը գնահատվում է 233 միլիարդ դոլար:
Երկրորդ և երրորդ տեղերը, ինչպես և մեկ տարի առաջ, կիսում են համապատասխանաբար Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը և Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը։
Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի վերադարձը առաջին տասնյակ անսպասելի էր։ Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է ավելի քան 100 միլիարդ դոլար և զբաղեցրել 4-րդ տեղը (անցյալ տարի 16-րդն էր)։
Forbes-ի վարկանիշի համաձայն՝ աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց կարողությունը գնահատվում է 2,48 տրիլիոն դոլար։
Այս տարվա լավագույն 20-յակում կա միայն մեկ կին՝ Ֆրանսուազ Բետանկուր Մայերը. L'Oréal-ի կոսմետիկ կայսրության փոխնախագահի կարողությունը փոքր-ինչ ավելացել է՝ հասնելով 99,5 միլիարդ դոլարի: Նա զբաղեցրել է 15-րդ տեղը և հաստատել մոլորակի ամենահարուստ կնոջ կարգավիճակը։
Forbes USA-ի վարկանիշի առաջին քսանյակն այս տեսքն ունի՝
1. Բեռնար Առնո (233 միլիարդ դոլար), Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խումբ, Ֆրանսիա
2. Իլոն Մասկ (195 միլիարդ դոլար), Tesla, SpaceX. ԱՄՆ
3. Ջեֆ Բեզոս (194 միլիարդ դոլար), Amazon, ԱՄՆ
4. Մարկ Ցուկերբերգ (177 միլիարդ դոլար), Մետա, ԱՄՆ
5. Լարի Էլիսոն (141 միլիարդ դոլար), Oracle, ԱՄՆ
6. Ուորեն Բաֆեթ (133 միլիարդ դոլար), Բերքշիր Հեթուեյ, ԱՄՆ
7. Բիլ Գեյթս (128 միլիարդ դոլար), Microsoft, ԱՄՆ
8. Սթիվ Բալմեր (121 միլիարդ դոլար), Microsoft, ԱՄՆ
9. Մուկեշ Ամբանի (116 միլիարդ դոլար), ներդրումներ, Հնդկաստան
10. Լարի Փեյջ (114 միլիարդ դոլար), Google, ԱՄՆ
11. Սերգեյ Բրին (110 միլիարդ դոլար), Google, ԱՄՆ
12. Մայքլ Բլումբերգ (106 միլիարդ դոլար), Bloomberg LP, ԱՄՆ
13. Ամանսիո Օրտեգա (103 մլրդ դոլար), Zara, Իսպանիա
14. Կառլոս Սլիմ Հելու (102 միլիարդ դոլար), հեռահաղորդակցություն, Մեքսիկա
15. Ֆրանսուա Բետանկուր-Մայեր (99,5 միլիարդ դոլար), L'Oréal, Ֆրանսիա
16. Մայքլ Դելլ (91 միլիարդ դոլար), Dell, ԱՄՆ
17. Գաուտամ Ադանի (84 միլիարդ դոլար), Adani խումբ, ենթակառուցվածքներ, հումք, Հնդկաստան
18. Ջիմ Ուոլթոն (78,4 միլիարդ դոլար), Walmart, ԱՄՆ
19. Ռոբ Ուոլթոն (77,4 միլիարդ դոլար), Walmart, ԱՄՆ
20. Ջենսեն Հուանգ (77 միլիարդ դոլար), կիսահաղորդիչներ, ԱՄՆ