Սպասվում է կարճատև անձրև. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 5-ին առանձին շրջաններում, 6-9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ապրիլի 4- 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը 6-9-ին ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 5-ին գիշերը և երեկոյան ժամերին, 6-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Մայրաքաղաքում ապրիլի 5–ի ցերեկը կլինի 23-25 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +15...+17 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 6-8-ին, 10-ին շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև ա...
Ռուբեն Վարդանյանը Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes USA-ը հրապարակել է դոլարային միլիարդատերերի 38-րդ համաշխարհային վարկանիշը, որում ներառվել են նաև հայազգի գործարար...
Մի շարք հատվածներում անձրև կգա. եղանակը ՀՀ-ում
Այսօր և վաղը, ինչպես նաև ապրիլի 9-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև,...
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 8-ին
Ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագ...