Ուկրաինական DTEK էներգահոլդինգը հայտարարել է երեք ՋԷԿ-երի լուրջ վնասման մասին
Ուկրաինական DTEK էներգահոլդինգը (Ուկրաինայի էներգետիկ ոլորտի խոշորագույն մասնավոր ներդրողը) Telegram-ալիքում հայտնել է իր երեք ջերմաէլեկտրակայանների վնասման մասին։
Հիշեցնենք, որ գիշերն Ուկրաինայի տարածքում հայտարարվել է օդային տագնապ։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Դնեպրոպետրովսկի, Խմելնիցկիի, Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Չերկասիի շրջաններում պայթյունների մասին: Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել է նոր զանգվածային հարձակման մասին: Նրա խոսքով՝ հարվածի տակ են հայտնվել գեներացիայի օբյեկտները։ «ՈւկրԷներգո» ազգային էներգետիկ ընկերությունը հայտնել Է Ուկրաինայի կենտրոնում և արևմուտքում ջերմային և հիդրոէլեկտրակայանների վնասման մասին:
«Գրոհել են DTEK երեք ջերմաէլեկտրակայաններ։ Սարքավորումները լրջորեն վնասվել են: Հարձակման ավարտից հետո մասնագետներն օպերատիվ կերպով սկսել են հետեւանքների վերացումը», - ասված է DTEK-ի հաղորդագրության մեջ։
Ուկրաինական ենթակառուցվածքներին հարվածները ՌԴ ԶՈՒ - ն սկսել է հասցնել 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ռուսական իշխանությունների գնահատմամբ, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին ամբողջ երկրում։ Այդ ժամանակից ի վեր Ուկրաինայի շրջաններում օդային տագնապ է հայտարարվում ամեն օր, երբեմն՝ ամբողջ երկրում։ Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական զորքերը Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտերում հարվածներ չեն հասցնում բնակելի տներին և սոցիալական ենթակառուցվածքներին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքից կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանական ԶՈւ-ի անկանոն կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ
Անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն:Ի լրում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանական կողմից արձակված անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը․ ՆԳՆ
Ի լրումն ՀՀ ՊՆ հաղորդագրության, ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժ...