Արցախցի երկու ընտանիք հեռացել է Ոսկեպարից
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Տավուշի Ոսկեպար գյուղից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց գյուղի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը։
«Նրանք մի օր առաջ են հեռացել, բայց պատճառը հայտնի չէ»,- ասաց Աղբալյանը։
Մեր պարզաբանող հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է պատճառ դարձել, որ արցախցիները հեռանան, վարչական ղեկավարն ասաց՝ նման բան չգիտի, չի կարող ասել, թե որն է եղել հեռանալու պատճառը։
Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշ, հանդիպել Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների հետ։ Նա հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
ՀՀ–ում Իրանի դեսպանը` Տավուշում հնարավոր սահմանազատման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ կա, և ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին Sputnik Արմենիա...
Ինչ մեղադրանք է առաջադրվել Նարեկ Սամսոնյանին․ փաստաբանը մանրամասնում է
Սամսոնյանին տեղափոխեցին Երևանի քննչական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Սամսոնյանին տ...
Այս պահին երկկողմ հանդիպում է տեղի ունենում Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի միջև
Այս պահին երկկողմ հանդիպում է տեղի ունենում Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի միջև։ Այս մասին տեղեկացնու...