Ինչ մեղադրանք է առաջադրվել Նարեկ Սամսոնյանին․ փաստաբանը մանրամասնում է
Սամսոնյանին տեղափոխեցին Երևանի քննչական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Սամսոնյանին տեղափոխեցին Երևանի քննչական (Պարույր Սևակ փողոց): Նրան պատժում են «Իմնեմնիմի» փոդքաստով նիկոլին ԲՏ ասելու համար»,- գրել է նա։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ Նարեկ Սամսոնյանին քիչ առաջ առաջադրվել է մեղադրանք։ Ըստ նրա՝ փաստացի մեղադրանք է առաջադրվել հայհոյանքներ հնչեցնելու համար։
«Սա քաղաքական հետապնդում է՝ վաղուց ապաքրեականցված ծանր վիրավորանքի հանցակազմը Երևան քաղաքի քննչական վարչությունը, փաստորեն, վերականգնեց»,-ասաց նա։
Մելիքյանի խոսքով՝ սա արվում է պարզ պատճառով, որպեսզի լռեցվի ընդդիմադիր խոսքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ևս ձերբակալվեց։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Ոսկեպարից
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Տավուշի Ոսկեպար գյուղից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց գյուղի վա...
ՀՀ–ում Իրանի դեսպանը` Տավուշում հնարավոր սահմանազատման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ կա, և ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին Sputnik Արմենիա...
Այս պահին երկկողմ հանդիպում է տեղի ունենում Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի միջև
Այս պահին երկկողմ հանդիպում է տեղի ունենում Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի միջև։ Այս մասին տեղեկացնու...