Հայտնի է դարձել աշխարհի ամենաերջանիկ երկիրը
Հրապարակվել է ամենամյա Երջանկության համաշխարհային զեկույցը (World Happiness Report), որում ներկայացված 143 պետության շարքում է նաև Հայաստանը:
Այն տարածաշրջանի երկրների շարքում առաջատար է և վարկանիշում 82-րդն է: Մեր երկրին հաջորդում են Վրաստանը (91), Թուրքիան (98), Իրանը (100), Ադրբեջանը (101): Մինչդեռ Ռուսաստանը 72-րդն է:
Վարկանիշը, ըստ կազմողների, գրեթե անփոփոխ է մնացել համավարակից հետո։ Ֆինլանդիան յոթերորդ անգամ անընդմեջ դարձել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը։ Ֆինլանդիայից բացի սոցիոլոգներն ամենաերջանիկ երկրներ են ճանաչել Դանիան և Իսլանդիան, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։ Ամենաերջանիկ երկրների տասնյակում են նաև Շվեդիան, Իսրայելը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան և Ավստրալիան։
Ամենադժբախտ երկիր է ճանաչվել Աֆղանստանը, որին նախորդում են Լիբանանը, Լեսոտոն, Սիերա Լեոնեն և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։
Զեկույցի հեղինակները վարկանիշը կազմելիս և տարբեր երկրներում երջանկության մակարդակը որոշելու համար հաշվի են առնում մի քանի հիմնական գործոն՝ սոցիալական աջակցություն, եկամուտ, առողջություն, ազատություն, կոռուպցիայի բացակայություն:
Զեկույցի հրապարակումը համընկնում է Երջանկության միջազգային օրվա հետ, որը նշվում է մարտի 20-ին։ Համաշխարհային երջանկության զեկույցը հրապարակվում է ամեն տարի՝ սկսած 2012 թվականից:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան հզոր ցիկլոն է ներթափանցում
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետ...
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ վերահսկողություն կիրականացվի ձվի շուկայում. ՍԱՏՄ
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադր...
«Ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը» եթերում կսահմանափակվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Հեռուստատեսությամբ հաղորդումների և ֆիլմերի տեսքով հանցագործ աշխարհի բարքերի մասին քարոզը կսահմանափակվի։ ԱԺ–ն օրենքի նախա...
«Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային չվերթեր իրականացնել. տնօրեն
«Սյունիք» օդանավակայանի ներուժն ամբողջությամբ կարող է բավարարել միջազգային չվերթեր իրականացնելուն։ «Արմենպրեսի» հետ զրու...