«Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային չվերթեր իրականացնել. տնօրեն
«Սյունիք» օդանավակայանի ներուժն ամբողջությամբ կարող է բավարարել միջազգային չվերթեր իրականացնելուն։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։
Նա նշել է, որ կան որոշ իրավական և տեխնիկական հարցեր, որոնք պետության կողմից կարգավորելու դեպքում, սեղմ ժամկետներում հնարավոր կլինի «Սյունիքը» դարձնել միջազգային հանգույց։
Տնօրենի խոսքով` բնության քմահաճույքներից կախվածությունը թուլացնելու, «Սյունիք» օդանավակայանի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու և չեղարկումների քանակը կրճատելու նպատակով ՀՀ կառավարությունը կատարում է ներդրումներ, ձեռք բերում և տեղադրում համապատասխան սարքեր:
«Արդեն իսկ տեղադրվել է ամպի ստորին շերտի բարձրությունը չափող սարք: Առաջիկայում նախատեսվում է տեղադրել նաև VOR/DME սարքավորում, որը օդաչուներին հնարավորություն է ընձեռում ստանալ ավելի շատ տեղեկություններ և էականորեն կրճատում է չվերթերի չեղարկման հավանականությունը»,– ասել է Վարդանյանը։
«Սյունիք» օդանավակայանի բնականոն գործունեությունն ամբողջությամբ ապահովվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հատկացրած ֆինանսական միջոցներով: 2023 թ. հիմնադրամն օդանավակայանին տրամադրել է ավելի քան 150 մլն դրամ։ Վարդանյանի վստահեցմամբ` այս պահին օդանավակայանն իր առջև դրված խնդիրները լուծելու համար նոր ներդրումների կարիք չունի:
Նշենք, որ այս պահին «Սյունիք» օդանավակայանում վայրէջք է կատարում միայն Երևանից մեկնող ինքնաթիռը, սակայն տեսանելի ապագայում այստեղից կարող են չվերթեր բացվել նաև այլ երկրներ: Հայաստանի հարավային այս օդանավակայանը ի սկզբանե նախագծվել և կառուցվել է միջազգային չվերթեր սպասարկելու հնարավորությամբ և հեռանկարով:
Երևան–Կապան–Երևան չվերթի առաջին թռիչքը տեղի է ունեցել դեռ անցյալ տարվա ապրիլի 26–ին: Այն կրում էր տեխնիկական բնույթ: Իսկ օգոստոսի 21–ից սկսել են իրականացնել կոմերցիոն ուղևորափոխադրումներ, որոնք կատարվում են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ:
Գորիսի օդանավակայանի վերագործարկման համար որոշ աշխատանքներ են արվել. Սանոսյան
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան հզոր ցիկլոն է ներթափանցում
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետ...
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդմա...
Ակադեմիական քաղաքը կունենա երկաթուղի, մետրո ու տրամվայ. ԿԳՄՍ նախարար
Ակադեմիական քաղաքը կունենա երկաթուղային կայարան ու տրամվայի հատուկ գծեր։ Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակու...
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ վերահսկողություն կիրականացվի ձվի շուկայում. ՍԱՏՄ
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադր...