Սուրբ Զատկի տոնին ընդառաջ վերահսկողություն կիրականացվի ձվի շուկայում. ՍԱՏՄ
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ այսօրվանից մեկնարկած վերահսկողական միջոցառումները կանցկացվեն ոչ միայն ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում, այլև իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից կոչ են անում բոլոր սպառողներին իրացման ցանցում կասկածելի թարմությամբ ձու կամ այլ խախտումներ (մակնշման անհամապատասխանություն, սառնարանային ոչ պատշաճ պայմաններ, սանիտարահիգիենիկ խախտումներ և այլն) նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով, կամ գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջին:
Հիշեցնենք, որ այս տարի Սուրբ Զատիկը` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, կնշվի մարտի 31-ին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան հզոր ցիկլոն է ներթափանցում
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետ...
«Ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը» եթերում կսահմանափակվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Հեռուստատեսությամբ հաղորդումների և ֆիլմերի տեսքով հանցագործ աշխարհի բարքերի մասին քարոզը կսահմանափակվի։ ԱԺ–ն օրենքի նախա...
«Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային չվերթեր իրականացնել. տնօրեն
«Սյունիք» օդանավակայանի ներուժն ամբողջությամբ կարող է բավարարել միջազգային չվերթեր իրականացնելուն։ «Արմենպրեսի» հետ զրու...
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդմա...