«Ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը» եթերում կսահմանափակվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Հեռուստատեսությամբ հաղորդումների և ֆիլմերի տեսքով հանցագործ աշխարհի բարքերի մասին քարոզը կսահմանափակվի։ ԱԺ–ն օրենքի նախագիծն ընդունեց 55 կողմ և 23 ձեռնպահ ձայներով, դեմ արտահայտվող պատգամավոր չեղավ։ Այսուհետև նմանատիպ հաղորդումները և ֆիլմերը կցուցադրվեն միայն կեսգիշերից հետո։
Նախագծի հեղինակները ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ–ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն են։ Վերջինս նախորդ նիստի ժամանակ հայտնել էր, որ հեռուստաեթերով նմանատիպ ֆիլմերում դրական երանգներով հանցագործ տեսնելով՝ հատկապես պատանիները սկսում են նրանց ընդօրինակել իրենց առօրյա կյանքում, ինչը խեղաթյուրում է հասարակական հարաբերությունները:
Նշենք, որ նախագծով առաջարկվում էր «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ավելացնել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմեր ու տեսալսողական հաղորդումներ» հասկացությունը` այն հավասարեցնելով օրենքում արդեն ամրագրված «ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմեր» հասկացությանը։
Ինչպես «ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը», այնպես էլ «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները» առաջարկվում է արգելել ժամը 06:00–00:00-ն ընկած ժամանակահատվածում։
Խախտման դեպքում հեռարձակողը կտուգանվի իր հասույթի 0.02 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 400 000 դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան հզոր ցիկլոն է ներթափանցում
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետ...
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ վերահսկողություն կիրականացվի ձվի շուկայում. ՍԱՏՄ
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադր...
«Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային չվերթեր իրականացնել. տնօրեն
«Սյունիք» օդանավակայանի ներուժն ամբողջությամբ կարող է բավարարել միջազգային չվերթեր իրականացնելուն։ «Արմենպրեսի» հետ զրու...
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդմա...