Պաղեստինի նոր վարչապետը խոստացել է վերականգնել Գազայի հատվածը
Պաղեստինի նորանշանակ վարչապետ Մուհամմեդ Մուստաֆան հայտարարել է Պաղեստինի ազգային վարչակազմի բարեփոխումներ իրականացնելու և Գազայի հատվածի վերականգնման աշխատանքները սկսելու մտադրության մասին, հայտնում է AP-ն։
Պաշտոնյան խոստացել է վարչակազմի ինստիտուտների լայնածավալ բարեփոխումներ, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն և պաղեստինյան բոլոր տարածքների վերամիավորում։
Նա նաև նախատեսում է ստեղծել անկախ գործակալություն, որը կզբաղվի Գազայի վերականգնմամբ և հավատարմագրային հիմնադրամով միջոցների հայթայթմամբ:
AP-ն պարզաբանում է, որ հայտարարության մեջ չի հիշատակվել ՀԱՄԱՍ խմբավորումը, որը, անկախ Պաղեստինի ազգային վարչակազմից, վերահսկում է Գազայի հատվածը 2007 թվականից անկլավում տեղի ունեցած հեղաշրջումից հետո։
Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը մարտի 14-ին Մուստաֆային նշանակել է վարչապետ և հանձնարարել նրան կառավարություն ձևավորել:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը չի բացառել Ուկրաինայից նվաճած տարածքներում «սանիտարական գոտի» ստեղծելը
ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներում որոշակի սանիտա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել Բելգորոդի հերթական գնդակոծության ժամանակ
Մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել Բելգորոդի հերթական գնդակոծության ժամանակ: Այս մասին հայտնում է նահանգապետը:Ավել...
«Մենք կսպանենք բոլոր ֆրանսիացի զինվորներին, որոնք կժամանեն Ուկրաինայի տարածք». Պյոտր Տոլստոյ
Ռուս զինվորականները կսպանեն բոլոր ֆրանսիացի զինծառայողներին, որոնց Ֆրանսիան կուղարկի Ուկրաինա։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմ...
Պուտինը չի բացառել ՌԴ–ՆԱՏՕ ուղիղ հակամարտությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել ՆԱՏՕ–ի հետ ուղղակի կոֆլիկտը։Անդրադառնալով ՌԴ նախագահական ընտրություններին արևմուտ...