Երևանում հողի նստվածքի պատճառով վնասվել է 5 տոննա կշռով հեղուկ գազի ռեզերվուար․ առկա է գազի արտահոսք
Այսօր՝ մարտի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի թիվ 24/20 հասեցում գտնվող բենզալցակայանի գազատար խողովակը վնասվել և առկա է գազի արտահոսք։
Կայքի տեղեկություններով պարզվել է, որ առաջացել է հողաշերտի նստվածք, ինչի հետևանքով վնասվել է հեղուկ գազի ռեզերվուարը մոտ 5 տոննա կշռով, ինչից առաջացել է գազի արտահոսք։
Այն տեղի է ունեցել հեղուկ գազի լիցքավորման պահեստային գլանատակառները (5000 լ․) իրար միացնող խողովակի վնասվելու պատճառով։
Փրկարարները տեղում իրականացնում են հերթապահություն և հաշվի առնելով հեղուկ գազի մեծ քանակությունը անվտանգության ապահովման համար լրացուցիչ ժամանել է ևս 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը
Հայտնի է դարձել այսօր՝ մարտի 19-ին, Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը:Ավելի վաղ հ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն-փլուզում՝ նախկին պատգամավորի շշերի գործարանում. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Կոտայքում․ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
Մարտի 20-ին, ժամը 06:58-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնո...