ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Կոտայքում․ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
Մարտի 20-ին, ժամը 06:58-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ․ Ս․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին․ վարորդը և ուղևորներ՝ Ա․ Ս․-ն (ծնված 1997 թ.), Ա․ Գ․-ն (ծնված 1995 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1965 թ.) և Վ․ Ն․-ն (ծնված 1955 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և 3 ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:



Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը
Հայտնի է դարձել այսօր՝ մարտի 19-ին, Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը:Ավելի վաղ հ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն-փլուզում՝ նախկին պատգամավորի շշերի գործարանում. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությ...
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնո...
Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Mazda CX 5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Հրազդան գետը
Այսօր՝ մարտի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Անդրանի...