«Երևան Սիթին» տուգանվել է 10 մլն դրամով. այլ տուգանվողներ էլ են եղել
2024 թվականի փետրվարին արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 150 դեպք, կիրառվել է 52․45 մլն դրամի չափով տուգանք, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Արձանագրված խախտումներից 4 դեպքով 4 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 15․5 մլն դրամի չափով:
«ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 4 հարկ վճարողներն են «Ռոստով Դոն» մթերային խանութը՝ 1,733,987 դրամ, HOME մթերային խանութը՝ 1,109,109 դրամ, «Երևան Սիթի»-ն՝ 10,000,000 դրամ, «Հայփոստ»-ը՝ 2,659,9 դրամ»,– նշված է հրապարակմանը կից ցանկում:
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով տուգանք է արձանագրվել նաև բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության և տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտներում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան հզոր ցիկլոն է ներթափանցում
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետ...
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ վերահսկողություն կիրականացվի ձվի շուկայում. ՍԱՏՄ
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադր...
«Ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը» եթերում կսահմանափակվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Հեռուստատեսությամբ հաղորդումների և ֆիլմերի տեսքով հանցագործ աշխարհի բարքերի մասին քարոզը կսահմանափակվի։ ԱԺ–ն օրենքի նախա...
180 կառուցապատողի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ
«Երևան քաղաքում ընթացքում գտնվող 4-րդ ռիսկայնություն ունեցող, մասնավորապես, բազմաբնակարանային շենքերի ընդհանուր թիվը 314...