ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում ընտրությունների մասնակիցները ներկ են լցրել քվեատուփի մեջ
Վորոնեժի մարզի Բորիսոգլեբսկի երկու ընտրատեղամասերում «կանաչ հեղուկ» են լցվել քվեատուփերի մեջ, հաղորդում է մարզային ընտրական հանձնաժողովը։ Դա տեղի է ունեցել Հյուսիսային միկրոշրջանի շախմատի ակումբի թիվ 0409 և Հարավ-արևելյան միկրոշրջանի արդյունաբերական և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկումի շենքում գտնվող թիվ 0430 տեղամասերում։
Այս տուփերը փակվել են, դրանք մինչև օրվա վերջ կմնան տեսախցիկների հսկողության տակ։ Երեկոյան, երբ ընտրատեղամասերը փակվեն, քվեաթերթիկները կտեղադրվեն անվտանգ տոպրակի մեջ։ Մարտի 17-ի երեկոյան քվեարկության ավարտից հետո տեղամասային հանձնաժողովը կորոշի, թե արդյոք դրանք վավեր են։
Այս ընտրատեղամասերում քվեարկությունն այժմ շարունակվում է։ Քվեաթերթիկները գցվում են այլ արկղերի մեջ։
Ոստիկանությունից մեկնաբանել են կատարվածը և հայտնել, որ ձերբակալվել են 58 և 66 տարեկան երկու տեղի բնակիչներ։ Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժին՝ հետաքննության համար։