Ողբերգական ավտովթար` Սյունիքում. հայտնաբերվել են մոխրացած 4 դի

Ողբերգական ավտովթար է այսօր տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է shamshyan.com–ը։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207 կմ հատվածում, Սիսիանի վարչական տարածքում բախվել են «06» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։


Բախման հետևանքով «06»-ում հրդեհ է բռնկվել, իսկ «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։


Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, որտեղ հայտնաբերել են մոխրացած 4 դի։ Գ․ Շամշյանի տեղեկություններով «06»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի հերթապահի օգնական, մահացածները նրա հարազատներն են` կինը, անչափահաս երեխան և ազգականը։


Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվելն է Սիսիանի բժշկական կենտրոն։


Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների, վիրավորի և մահացածների ինքնությունը։


Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Քաղաքականություն

Պատահարներ