G7-ի երկրները Իրանին սպառնում են նոր պատժամիջոցներով, եթե երկիրը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ փոխանցի
Յոթնյակի (G7) երկրները պատրաստ են քայլեր ձեռնարկել և արագ համակարգված պատասխան տալ, եթե Իրանը բալիստիկ հրթիռներ և հարակից տեխնոլոգիաներ փոխանցի Ռուսաստանի Դաշնությանը, տեղեկանում ենք G7-ի առաջնորդների հայտարարությունից, որը տարածել են Reuters-ը և ANSA-ն։
Ըստ WSJ-ի՝ Եվրոպացի պաշտոնյաները զգուշացրել են Թեհրանին, որ «այդ քայլն իրենց համար կարմիր գիծ կլինի Իրանի դեմ ավելի լայն պատժամիջոցներ սահմանելու հարցում»:
Փետրվարի վերջին Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին էլ հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ կլինի պատժամիջոցներ կիրառել, եթե տեղեկություն ստանա Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին։
Միևնույն ժամանակ Արևմուտքը դեռևս ապացույցներ չունի, որ Իրանը մտադիր է բալիստիկ հրթիռներ փոխանցել Ռուսաստանին։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինացի հաքերները հրապարակել են Ուկրաինայի զինված ուժերի տվյալները Abrams տանկերի կորուստների վերաբերյալ
Beregini խմբավորման ուկրաինացի հաքերները հրապարակել են պատերազմական գոտում ամերիկյան Abrams տանկերի կորուստների վերաբերյ...
ԱՄՆ ռազմական օգնությունն Իսրայելին սկսել է «դանդաղել»
Իսրայելին ԱՄՆ ռազմական օգնության մատակարարումները դանդաղել են: Այս մասին հայտնել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան ABC հ...
20 պաղեստինցի զոհվել է, ևս 155-ը տուժել են Գազայի հատվածում հումանիտար օգնության սպասելիս
Գազայում պարենային օգնության սպասելիս գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, հաղորդում է CNN-ը։Գազայի հատվածի...
ՀՀ-ի հետ քննարկել ենք պաշտպանական փոխգործակցությունը զարգացնելու հարցեր․ Իրանի ՊՆ
Իրանի պաշտպանության և զինված ուժերի նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին հայտարարել է անօդաչու թռչող սարքերի համար շարժի...