20 պաղեստինցի զոհվել է, ևս 155-ը տուժել են Գազայի հատվածում հումանիտար օգնության սպասելիս
Գազայում պարենային օգնության սպասելիս գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, հաղորդում է CNN-ը։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «իսրայելական օկուպացիոն ուժերը հարձակվել են մարդասիրական օգնության սպասող քաղաքացիների հավաքի վրա»։
Նախարարության տվյալներով՝ զոհվել է 20 մարդ, ևս 155-ը՝ վիրավորվել, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Ականատեսները հայտնել են, որ տարածքին հասցվել է տանկային կամ հրետանային հարված:
Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ իսրայելական զինվորականների կողմից հարձակման մասին հաղորդագրությունները կեղծ են։
«Տեղեկություններն այն մասին, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Գազայի տասնյակ բնակիչների վրա հումանիտար օգնության բաշխման կետում, սուտ են», - ասվում է զինվորականների սոցիալական ցանցերում գրառման մեջ:
Իսրայելի պաշտպանության բանակը նաև կոչ է արել «հենվել միայն հավաստի տեղեկատվության վրա»:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինացի հաքերները հրապարակել են Ուկրաինայի զինված ուժերի տվյալները Abrams տանկերի կորուստների վերաբերյալ
Beregini խմբավորման ուկրաինացի հաքերները հրապարակել են պատերազմական գոտում ամերիկյան Abrams տանկերի կորուստների վերաբերյ...
G7-ի երկրները Իրանին սպառնում են նոր պատժամիջոցներով, եթե երկիրը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ փոխանցի
Յոթնյակի (G7) երկրները պատրաստ են քայլեր ձեռնարկել և արագ համակարգված պատասխան տալ, եթե Իրանը բալիստիկ հրթիռներ և հարակի...
ԱՄՆ ռազմական օգնությունն Իսրայելին սկսել է «դանդաղել»
Իսրայելին ԱՄՆ ռազմական օգնության մատակարարումները դանդաղել են: Այս մասին հայտնել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան ABC հ...
ՀՀ-ի հետ քննարկել ենք պաշտպանական փոխգործակցությունը զարգացնելու հարցեր․ Իրանի ՊՆ
Իրանի պաշտպանության և զինված ուժերի նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին հայտարարել է անօդաչու թռչող սարքերի համար շարժի...