Քաղաքականություն Կարևոր

Զախարովան մեկնաբանել է «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահների հետ կապված իրավիճակը

Զախարովան մեկնաբանել է «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահների հետ կապված իրավիճակը
Ռուսաստանը Հայաստանից դիվանագիտական ուղիներով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին ծանուցումներ չի ստացել, այդ հարցով որոշումը կընդունվի միջգերատեսչական ուսումնասիրության…

Ռուսաստանը Հայաստանից դիվանագիտական ուղիներով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին ծանուցումներ չի ստացել, այդ հարցով որոշումը կընդունվի միջգերատեսչական ուսումնասիրության արդյունքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


«Մենք իսկապես տեսել ենք հայկական ղեկավարության մեկնաբանությունները տվյալ թեմայի վերաբերյալ։ Ինչպես հասկանում ենք, համապատասխան ծանուցումն ուղարկվել է գերատեսչական գծով, դիվանագիտական ուղիներով մենք ոչինչ չենք ստացել»,- ասել է նա՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։


«Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր որոշումները կկայացվեն միջգերատեսչական մշակման արդյունքում, եւ նախնական առումով կցանկանայինք նշել, որ հիշյալ հայտարարությունը հայկական կողմից արվել է պաշտոնական Երեւանի ոչ բարեկամական քայլերի եւ հայտարարությունների մի ամբողջ շարքի ֆոնին», - հավելել է նա՝ նշելով, որ «դժվար թե նման նախաձեռնությունը համապատասխանի Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության շահերին»:

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»

Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250