Հասարակություն

Tiktok-ն արգելող նախագիծն ընդունվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից

Tiktok-ն արգելող նախագիծն ընդունվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, ըստ որի չինական ByteDance ընկերությունը, որին պատկանում է Tiktok-ը, կամ պետք է հրաժարվի սոցիալական ցանցից, կամ հարթակը կարող է արգելվել ԱՄՆ-ում։Դա…

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, ըստ որի չինական ByteDance ընկերությունը, որին պատկանում է Tiktok-ը, կամ պետք է հրաժարվի սոցիալական ցանցից, կամ հարթակը կարող է արգելվել ԱՄՆ-ում։


Դա մեծ մարտահրավեր կլինի աշխարհի ամենահայտնի սոցիալական մեդիա հարթակներից մեկի համար, որն օգտագործվում է 170 միլիոն ամերիկացիների կողմից:


Արգելքի` ուժի մեջ մտնելու համար, նախագիծը դեռ պետք է ընդունվի Սենատում, ապա ստորագրվի նախագահի կողմից։ Եթե օրինագիծն ուժի մեջ մտնի, TikTok-ին մոտ հինգ ամիս ժամանակ կտրվի ByteDance-ից բաժանվելու համար, այլապես ԱՄՆ-ի հավելվածների խանութներին կարգելվի այն տեղակայել իրենց հարթակներում:


Օրինագծում ասվում է, որ TikTok-ը և ByteDance-ը «վերահսկվում են օտարերկրյա հակառակորդի կողմից»:

Նմանատիպ հոդվածներ

Ամիրյան փողոցում ավտոբուսի վարորդի և ուղևորի միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է նրանց ձերբակալությամբ. մանրամասներ

Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250