Եվրախորհրդարանում քվեարկության դրվող բանաձևով առաջարկվում է դիտարկել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանի այսօրվա նիստին քվեարկության է դրվել ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձև։
Փաստաթուղթը, որը հեղինակել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը ներկայացվում է որպես բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնություն։
Բանաձևի նախագծում Եվրախորհրդարանի պատգամավորները մասնավորապես առաջարկում են դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։
«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է Եվրամիության օրենսդիր մարմնի պատգամավորների համատեղ բանաձևի նախագծում։
Պատգամավորները կոչ են անում Եվրոպական դաշինքի գործադիր իշխանություններին՝ Հանձնաժողովին և Խորհրդին, ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ոչ միայն տնտեսական գործընկերության, այլ նաև քաղաքական երկխոսության, անվտանգության, մարդկանց միջև շփումների, սեկտորային ինտեգրման ոլորտներում։
Բանաձևի քվեարկությունը նախատեսված է աշխատանքային օրվա ավարտին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...
ԶՈւ-ն շարունակում է կատարել իր խնդիրը․ Պապիկյանը պատասխանել է «անկլավների» մասին հարցին
Հայաստանի զինված ուժերը շարունակում են իրենց ծառայությունը Տավուշում։ Այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար...
Արևմուտքը փորձում է ՀՀ-ն գործիք դարձնել Մոսկվայի դեմ որդեգրած ուղղության համար. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարարությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս...
ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը սառեցված է, քանի դեռ չունենք հարցերի պատասխանները․ Միրզոյան
Հայաստանը որոշակիորեն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի դեռ հայկական կողմի բարձրացրած հարցերի պատասխանները չեն ստ...