ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը սառեցված է, քանի դեռ չունենք հարցերի պատասխանները․ Միրզոյան
Հայաստանը որոշակիորեն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի դեռ հայկական կողմի բարձրացրած հարցերի պատասխանները չեն ստացվել։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար մինչև այս պահն անհասկանալի է, թե ինչպես են պատկերացնում ՀԱՊԿ-ի գործընկերները Հարավային Կովկասում իրենց պատասխանատվության գոտին։
«Գիտեք՝ սա պայմանագիր է և կազմակերպություն է այն մասին, որ մասնակից պետությունները պարտավորվում են իրար փոխօգնություն տրամադրել, պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ցավոք սրտի, այն ժամանակ, երբ ՀՀ սուվերեն տարածքները ենթարկվեցին հարձակման և օկուպացիայի և ՀՀ՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվեցին, մենք չտեսանք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ունեին փաստերի այն ընկալումն ու այն ձևակերպմամբ ընկալումը, որը քիչ առաջ ներկայացրեցի՝ սահմանների խախտում և սուվերեն տարածքների օկուպացիա»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը հարցեր է առաջացնում հայկական կողմի մոտ, որոնց համար պատասխաններ են ակնկալվում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...
ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ազգային շահերից չի բխի. Զախարովա
Մոսկվան Հայաստանի հետ շփումների ընթացքում քննարկում է արևմտյան երկրների կողմից Երևանին հակառուսական կուրս ներքաշելու հար...
«Մենք բոլոր ջանքերը գործադրեցինք, որ ԼՂ հայաթափումը տեղի չունենա». ԱԳ նախարար
«Մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրեցինք, որ այդ հայաթափումը տեղի չունենա». հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ըս...
Եվրախորհրդարանում քվեարկության դրվող բանաձևով առաջարկվում է դիտարկել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանի այսօրվա նիստին քվեարկության է դրվել ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խ...