ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի ԶՈՒ-ն ներխուժել է Բելգորոդի մարզ․ լայնածավալ մարտեր են ընթանում
Պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ այսօր առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը բեկում են իրականացրել Բելգորոդի մարզի տարածքում։ Տեղեկությունը փոխանցում է РУ-НОВОСТИ-ն։
Հաղորդվում է, որ հարձակումն իրականացվել է բավականին մասշտաբային՝ զրահատեխնիկայի կիրառմամբ և ականանետային կրակի աջակցությամբ: Մի խումբ դիվերսանտներ ներխուժել են Գրայվորոն քաղաքի և Գորկովսկի գյուղի տարածք ։ Ընդ որում, ականատեսները նշում են, որ նշված տարածքներն ակտիվորեն գնդակոծվում են Ուկրաինայի կողմից։ Տեղի վարչակազմը բնակիչներին խնդրել է թաքնվել ռումբի ապաստարաններում, նկուղներում, որպեսզի չտուժեն հակառակորդի ականանետային կրակի տակ:
Համացանցում արդեն հայտնվել են ականատեսների նկարահանած տեսանյութերը։ Դրանցում լսվում են ուժեղ պայթյուններ և ականանետերի աշխատանք։ Ականատեսները հավաստիացրել են, որ մարզի որոշ տարածքում լայնածավալ մարտեր են սկսվել ՌԴ սահմանապահ ուժերի և Ուկրաինայի զինված ուժերի զինյալների միջև: Տեղի ունեցածի ականատեսներից մի քանիսի տեղեկություններով՝ երկու տեղամասերում տեսել են նույնիսկ հակառակորդի տանկը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ առավոտյան Բելգորոդի շրջանի իշխանությունները հրթիռային սպառնալիք են հայտարարել։ Ուկրաինայի կողմից մի քանի բնակավայրեր ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարվածների և ամբողջովին հոսանքազրկվել են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյունների և օդային տագնապի ազդանշանների ձայներ՝ Բելգորոդում
Բելգորոդում կամավորները նախազգուշացրել են խաղաղ բնակիչներին հարվածների սպառնալիքի մասին և կոչ արել տարհանվել:Այսօր Ռուսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում այրվում է տանկային բարձրագույն ուսումնարանի զորանոցը
Օրենբուրգսկի Տրակտ փողոցի 6 հասցեում գտնվող Կազանի բարձրագույն տանկային հրամանատարության կարմիր դրոշի դպրոցի շենքը հրդեհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ վառելիքաէներգետիկ համալիրի պահեստն այրվում է ուկրաինական դրոնի հարձակումից հետո
Կուրսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել վառելիքաքսուքային նյութերի պահեստում:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է հրթիռը հարվածում «ԴնեպրոՀԵԿ»-ին
«Operatively → by HLEP» տելեգրամ ալիքը հրապարակել է ջերմային թակարդներից կրակող հրթիռի և հիդրոէլեկտրակայանի վրա հարվածել...