ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավինյանը՝ մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման մասին
Ավարտվել է մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթը, ինչի արդյունքում կնքվել է պայմանագիր հաղթող կազմակերպության հեո։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում զեկուցել է Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրենը։
«Այս պահին ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք գտնվում, ինչպես նաև ավարտման փուլում է ազդեցության գոտում գտնվող հողերի գերակա շահի մասին որոշման փաստաթղթերի պատրաստումը, որն այս շաբաթ կշրջանառվի»,-ասել է ՀՈԱԿ-ի տնօրենը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագաքել է․ «Ուզում ենք այս տարի սկսել կայարանի կառուցումը, ինչը պահանջում է մեր կողմից ջանք, որպեսզի մեր բոլոր գործընկերները տեղեկացված լինեն նախագծից, և համալիր փորձաքննության փուլը ևս հնարավոր սեղմ ժամկետներում անցնենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության շենքի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քաղաքացին Կառավարության շենքի մոտ բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահ...
21+ ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են կյանքից զրկել Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա տղային․ ArmLur
ArmLur. am-ի ձեռքում է հայտնվել Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող 17-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանին կյանքից զրկելու տեսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Disney-ում առաջին անգամ անդրադարձել են հայկական մշակույթին
«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն սերիալում ներկայացվել է Վարդավառին նվիրված դրվագ: «Վարդավառ»-ի պրեմիերան...
Հայկ Կոստանյանը՝ 9-ամյա երեխայի մահվան դեպքի մասին
Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ վեզիկուլյար ցան, ֆեբրիլ ջերմություն։ Այս մասին...