21+ ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են կյանքից զրկել Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա տղային․ ArmLur

ArmLur. am-ի ձեռքում է հայտնվել Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող 17-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանին կյանքից զրկելու տեսանյութը:


Մասնավորապես, թե ինչպես է 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող 17-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը գտնվում քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։


21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, որից հետո տղաները գետնին ընկած վիճակում շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել իսկ 21-ամյա երիտասարդը դանակահարել է նրան:


ArmLur. am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ լուրեր են պտտվում, որ աղջկա թեմայի շուրջ տևական ժամանակ կողմերը ունեցել են տարաձայնություններ, ինչն էլ ցավալի դեպքի պատճառ դարձավ:


Հիշեցնենք՝ մարտի 12-ին, ժամը 12.15-ին, ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին «Ուիգմոր քլինիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Մամիկոնյանց փողոցից բուժօգնության է տեղափոխել դանակահարված, 17-ամյա Ռաֆիկ Հ.-ին: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստանալու հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր: