ՏԵՍԱՆՅՈՒԹ. Disney-ում առաջին անգամ անդրադարձել են հայկական մշակույթին
«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն սերիալում ներկայացվել է Վարդավառին նվիրված դրվագ: «Վարդավառ»-ի պրեմիերան կայացել է մարտի 1-ին Disney Channel-ով: Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել «Armenianfilmsociety»-ի «Ինստագրամ»-ի պաշտոնական էջում:
Հաղորդվում է, որ այն հասանելի է նաև DisneyNow.com-ում և DisneyNOW հավելվածում: Դրվագը հասանելի կլինի Disney+ - ում ավելի ուշ:
«Վարդավառ»-ի էպիզոդը գրել է Քեթլին Սարնելլի Կապուկչյանը, որի ամուսինը հայ է: Նրա խոսքով՝ ինքը որոշել է այն գրել իր մանկահասակ որդու համար։ Սա պատմության մեջ հայկական մշակույթին առաջին անդրադարձն է Disney-ում:
Դրվագը կենտրոնանում է Մինի Մաուսի շուրջ, որը Վարդավառին սխալ հանդերձանք է կրում: «Մինին բախվում է խնդրի, երբ հասկանում է, որ սխալ հանդերձանք է կրել՝ նշելու Վարդավառը՝ հայկական ավանդական տոնը, որը ներառում է ջրային խաղեր: Կարո՞ղ է Մինին ժամանակին գտնել կատարյալ հանդերձանք տոնակատարության համար»,- ասվում է դրվագի պաշտոնական նկարագրության մեջ։
Հավելենք, որ «Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն հեռուստասերիալ է՝ նախադպրոցական տարիքի երեխաների համար: Սերիալի դեբյուտը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 20-ին՝ Disney Junior-ով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վանդալներն օկուպացված Արցախում ավիրում են հայկական գերեզմանները
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որում ադրբեջանցի վանդալներն օ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է․ հարց՝ Ալեն Սիմանյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին՝ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է, պատասխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը կփոխվի․ ո՞ր դեպքում «պլյոնկայի» համար միավոր կհանվի
Կառավարության առաջարկով, հաշվի առնելով նաև պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արմեն Խաչատրյանի ու Վահագն Ալեքսյանյանի առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության շենքի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քաղաքացին Կառավարության շենքի մոտ բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահ...