Ինչ եղանակ սապասել առաջիկայում
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 6-ին, 8-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին, 9-10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 2-4 մ/վ արագությամբ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, 7-9-ին՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 6-ին կեսօրից հետո, 7-ին, 8-ի գիշերը, 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 8-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վրկ արագությամբ։
Մայրաքաղաքում մարտի 6–ի ցերեկը կլինի 14-16 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8...+10 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Մարզերում կանձրևի. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 5-ի և 8-ի ցերեկը, 6-ին, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Մարտի 7...
Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. եղանակը ՀՀ-ում
Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձ...
Հայաստանի մի քանի շրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը ճանապարհներին
Աշոցքի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ...
Լեհաստանը ռազմական արբանյակներ կուղարկի տիեզերք
Լեհաստանը ծրագրում է 2025թ. մի շարք ռազմական դիտորդական արբանյակներ արձակել․ ասել է երկրի պաշտպանության փոխնախարարը։ «Հա...