Ոսկեղենիկ հայերենով գրում են «Լավ պատուհան». մենք դպրոց կառուցել չգիտենք. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դպրոցաշինության ոլորտի որակական խնդիրներին։
«Ես ուզում եմ պատուհանին, ծորակին, ցնցուղին անդրադառնալ։ Ես համոզված եմ արդեն, որ չենք կարող նկարագրել։ Այդ կարողությունները չունենք, որ մեզ այս պատուհանն է պետք։ Ասում են՝ ձեր ուզածը պատուհան չի։ Պատուհան է։ Հենա՝ դրել ենք։ Բայց արանքից փչում է, տեսքը այն չի, որակը այն չի, և այստեղ են մեր պրոբլեմները։ Իսկ կա՞ն աշխարհում մասնագետներ, որ կարող են ճշգրիտ նկարագրել էն ծորակը, որ մեզ պետք է։ Այո, կան այդ մասնագետները, բայց նրանց պետք է ամիսը տալ 1մլն և ավելի աշխատավարձ։ Մինչև այս հարցը չլուծենք, սենց գնալու ենք»,- ասել է նա։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ արձագանքել է, որ այս պահին լավ լուծում դեռ չեն գտել, բայց մտածում են այդ ուղղությամբ. «Բաց խնդիր է դա, հեշտ լուծելի խնդիր չէ։ Մի քայլ արել ենք, որ գնանք ստանդարտացման ուղղությամբ»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, փորձում ենք մեր բառապաշարով նկարագրել տեխնիկական պարամետրերը. «Ուզում ենք նկարագրել պատուհանը լավն է, թե լավը չի։ Ինչո՞վ լավը չի։ Պատուհան է։ Ավելին ասեմ, երբ շատ սեղմենք, կգնան, դատի կտան, կասեն՝ բերել ենք, լավ պատուհան է, բացվում է, փակվում է։ Մինչդեռ մեր պրոբլեմն այդտեղ է։ Ասում ենք՝ եկեք տեխնիկական առաջադրանք գրել։ Գալիս են, գրում. «Լավ պատուհան»։ Մեսրոպատառ, ոսկեղենիկ հայերենով գրում են «Լավ պատուհան»։ Բոլորը կարդում են, մենք էլ ասում ենք՝ ինչ լավ տեխնիկական առաջադրանք է, գրված է «Լավ պատուհան»։ Պետք է մենք տեխնիկական առաջադրանքը գրենք այնպես, որ ոսկեղենիկ մեսրոպատառ ոչ մի բառ չգրվի, գրվեն կոդեր, թվեր, որ մենք եթե կարդանք՝ չհասկանանք, բայց մասնագետը հասկանա»։ Ըստ նրա, հարկավոր են տեխնիկական մասնագետներ, որ այդ լեզուն գիտեն. «Այդ մասնագետները մեզ մոտ կամ չկան կամ քիչ են։ Այստեղից է պրոբլեմը»։
Վարչապետի կարծիքով, մենք դպրոց կառուցել չգիտենք. «Եկեք արձանագրենք, որ մենք չգիտենք, մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք 0-ից սովորում ենք։ Բայց սովորելու պլան էլ է պետք ունենալ՝ ինչպես ենք սովորելու»։
Նմանատիպ հոդվածներ
«Վարորդների և մեքենա ունեցողների համար». Բաբկեն Թունյանը գրառում է արել
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել...
Ուշադիր եղեք և խուսափեք A00101 սերիայով դեղի օգտագործումից. տեսչական մարմին
2024 թվականի մարտի 05-ին ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգի...
Մարտի 8-10-ը կփակվի Մյասնիկյան պողոտայի մի հատվածը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու աշխատ...
Ազգային գրադարանն այսօր փակ կլինի. հայտնի է պատճառը
Հայաստանի ազգային գրադարանից հայտնում են. «Սիրելի ընթերցողներ, «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմա...