«Տարածաշրջանում հարցերը պետք է լուծվեն առանց դրսի ուժերի». Քըլըչ
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ելույթ է ունեցել Թուրքիայի հատուկ բանագնաց, հայ-թուրքական կարգավորման բանակցություններում ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Քըլըչը, մասնավորապես, ասել է. «Հիմա ավելի վստահ եմ, որ պետք է ամեն ինչ անենք առաջին հերթին փոխվստահություն ձևավորելու համար։ Ռուբենին և Հիքմեթին լսելով` պարզ է, թե ինչքան զգայուն է իրավիճակը և դժվար են բանակցությունները։ Ես համաձայն եմ պարոն Հաջիևի հետ․ գլխավոր կետն այն է, որ պետք է ցույց տանք տարածաշրջանային սեփականության ընկալումը։ Փորձերը՝ լուծումներ պարտադրել տարածաշրջանում՝ դրսի ուժերի կողմից, կոնտրպրոդուկտիվ են։ Մենք տեսանք, որ Մինսկի 30-ամյա գործընթացը խոշոր ձախողում էր։ Մենք պետք է դասեր քաղենք այդ ամենից։ Եվ խաղաղության ու կայունության հաստատումը տարածաշրջանում կարևոր կլինի ոչ միայն երեք երկրների, այլև ամբողջ եվրոատլանտյան տարածաշրջանի համար։ Եվ ես հավատում եմ, որ մենք անհրաժեշտ գործիքակազմն ունենք՝ այդ ամենը կյանքի կոչելու համար։ Հարկ է նշել, որ ոչինչ համաձայնեցված չի, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը խորհրդարանում փակ հանդիպում է անցկացնում ՔՊ-ի հետ
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացնում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հե...
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույ...
Մեկնարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը
Բեռլինում մեկնարկել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2–րդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին...
«Խաղաղության բանակցությունները չեն դադարել». Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդես է գալիս Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկմանը․«Խաղաղության բանա...