«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույցում։
Նա նշել է, որ դաշնակից Ռուսաստանը վաղուց չի պաշտպանում Հայաստանին. «Լավագույն դեպքում չի պաշտպանում, եթե ոչ՝ համատեղ գործընթացի մեջ է գտնվում։ Իսկ ես վստահ եմ, որ համատեղ գործընթաց կա, ու վաղուց, և վստահ եմ՝ Ուկրաինայի պատերազմը սկսվել է ԼՂ պատերազմով։ Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ՝ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար, ինչը հիմա արվում է՝ ռուսական գազն Ադրբեջանը վաճառում է Եվրոպային իր խողովակներով»։
Նա չի բացառել ՌԴ-ի և Ադրբեջանի, նաև՝ Թուրքիայի միջև պայմանավորվածությունը․ «Չպետք է որևէ մեկը զարմանա, որ ՀՀ-ն փորձում է իր անկախությունը պահպանել, ու այդ պլանի մեջ ներս մտավ հայ ժողովուրդը, որ 2021թ․ ընտրեց այն իշխանությանը, որն, ըստ պլանի, պետք է հեռանար, որ գար մի նոր իշխանություն, որ մենք անդամագրվեինք միութենական միությանը։ Սա է եղել պլանը»։
Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանի մտահոգությունը իր ինքնիշխանության դեմ Ադրբեջանի քայլերն են. «Հայ ժողովուրդը, չեք պատեկարացնում, 2021թ․ ինչ արեց․ աշխարհաքաղաքական հարց է լուծել ժողովուրդն իր ընտրությամբ։ Չգիտակցելով կամ, միգուցե, գիտակցելով՝ մեծ աշխարհաքաղաքական պլան է կատարել»։
Ըստ նրա՝ պլանը եղել է Հայաստանը Ռուսաստան-Բելառուս միութենական միության մեջ մտցնելը, ինչն էլ տապալվել է։
Հարցին՝ Հայաստանին պաշտոնապես նման առաջարկ եղե՞լ է, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ոչ, այդպես չեն անում։ Այնպիսի իրավիճակ են ստեղծում, որպեսզի նոր իշխանությունն ասի՝ դե նախկիններն են մեղավոր, այսինքն՝ այս պարագայում մենք, և այլևս անվտանգային որևէ լուծում չկա, քան դառնալ ՌԴ-Բելառուս միութենական պետության անդամ»։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստանում հեղաշրջման մասին հայտարարությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը երկրում պետական հեղաշրջման վերաբերյալ Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ...
ՀԱՊԿ-ն անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար
ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի ՀՀ նկատմամբ իր պարտականությունները, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում, և այդ դիրքորոշ...
Մեկնարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը
Բեռլինում մեկնարկել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2–րդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին...
«Խաղաղության բանակցությունները չեն դադարել». Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդես է գալիս Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկմանը․ «Խաղաղության բան...