Փաշինյանը խորհրդարանում փակ հանդիպում է անցկացնում ՔՊ-ի հետ
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացնում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։ Հանդիպմանը մասնակցում են նաև կառավարության անդամներ, Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։
Իշխանական պատգամավորները «Ազատության» հետ զրույցում հանդիպման օրակարգից մանրամասներ գրեթե չհայտնեցին։ Շատ ընդհանրական միայն նշեցին՝ քննարկելու են հարցերի լայն շրջանակ։
Երեկ խորհրդարանի խոսնակը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է մտածի Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին։
«Ազատությունը» ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանից հետաքրքրվել է՝ կա՞ արդյոք նման քննարկում ԵՄ-ի հետ:
«Մենք Եվրամիության հետ ունենք խորացող օրակարգ, ունենք և մի շարք տարաբնույթ հարցեր կարող ենք քննարկել։ Որևէ հարց չեմ կարող բացառել»,-պատասխանել է Խանդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Խաղաղության բանակցությունները չեն դադարել». Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդես է գալիս Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկմանը․ «Խաղաղության բան...
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույ...
Մեկնարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը
Բեռլինում մեկնարկել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2–րդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի՝ Հայաստանում հեղաշրջման մասին հայտարարությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը երկրում պետական հեղաշրջման վերաբերյալ Ռուսաստանի ենթադրյալ կոչերի մասին որևէ...