ՀՀ-ում «Զանգեզուր» անունով տարածքային միավոր չկա. Ռուբինյան
Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունները սառեցնելու վերաբերյալ քննարկումներ Հայաստանում չկան։ Այսօր Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով թուրք լրագրողի հարցին։
Ապա անդրադառնալով լրագրողի հնչեցրած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը՝ Ռուբինյանը շեշտեց.
«Եթե մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ապա կարևոր է, որ չօգտագործենք կողմերի համար զգայուն տերմինաբանություն։ Հայաստանում «Զանգեզուր» անունով տարածքային միավոր չկա, կա Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք և այլն։ Հայաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հստակ է, այն ներկայացված է վարչապետ Նիկոլ Փաշինյան առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։ Այն հիմնված է սկզբունքների վրա, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք գոյություն են ունեցել խորհրդային ժամանակներում և նաև նոր կգործարկվեն, շահագործվելու են երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության, փոխադարձության պայմաններում»,- ասաց Ռուբինյանը։
ՀՀ–ն, Ադրբեջանը և Թուրքիան կարող են նպաստել տարածաշրջանի զարգացմանը, ԵՄ–ն կաջակցի. Կլաար
Հարավային Կովկասում հաղորդակցությունների և անվտանգության մասին հարցին ի պատասխան Ռուբինյանը նշեց, որ իր կարծիքով Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանն այն պետություններն են, որոնք լիովին կարող են ապահովել իրենց տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը։
«Ամեն դեպքում, Հայաստանի անունից ես դա կարող եմ ասել։ Մենք հատուկ ստորաբաժանում ունենք, որը ազգային անվտանգության կազմակերպություն շրջանակներում է վերջերս ստեղծվել։ Այդկերպ մենք ուժեղացնում ենք հաղորդակցության անվտանգությունը, որն անցնում է Հայաստանի տարածքով։ Նույնիսկ չարժե քննարկել այդ հարցը»,– նշեց Ռուբինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը խորհրդարանում փակ հանդիպում է անցկացնում ՔՊ-ի հետ
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացնում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հե...
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». Ալեն Սիմոնյան
«Ադրբեջանն իր խողովակներով ռուսական գազը վաճառում է Եվրոպային. սա փաստ է». ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույ...
Մեկնարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը
Բեռլինում մեկնարկել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2–րդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին...
«Խաղաղության բանակցությունները չեն դադարել». Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդես է գալիս Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկմանը․«Խաղաղության բանա...