Զելենսկին բացահայտել է ուկրաինական բանակի կորուստներն ամբողջ հակամարտության ընթացքում

Ուկրաինան Ռուսաստանի հետ երկու տարվա ռազմական հակամարտության ընթացքում կորցրել է 31 հազար զինվորական։ Նման տվյալներ է հայտարրարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինա.2024»։ Այս մասին հաղորդում է Страна.ua:


Միևնույն ժամանակ, Ուկրաինայի առաջնորդը հրաժարվել է նշել վիրավորների և անհետ կորածների թիվը:


«Յուրաքանչյուր մարդ շատ մեծ կորուստ է մեզ համար։ < ... > Ես չեմ ասի, թե քանի վիրավոր ունենք, որովհետև Ռուսաստանը կիմանա, թե քանիսն են հեռացել մարտի դաշտից։ Պարզապես չեմ ասի այդ մասին»,- պարզաբանել է պետության ղեկավարը։


Անհայտ կորած զինվորականների թիվը չհրապարակելը Զելենսկին կապել է այն բանի հետ, որ նման գնահատականը կարող է կողմնակալ լինել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ գերիների փոխանակումները «ցույց տվեցին, որ ողջ են վերադարձել մի քանի կորած տղաներ»:


Ուկրաինայի իշխանությունները մի քանի անգամ բարձրաձայնել են ռազմական գործողության առաջին ամիսներին Ուկրաինայի զինված ուժերի կորուստների մասին։ Մասնավորապես, 2022 թվականի ապրիլին Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում ուկրաինացի զինվորականների զոհերի թիվը գնահատել է 2,5-3 հազար մարդ։ 2022 թվականի օգոստոսին Ուկրաինայի զինված ուժերի այն ժամանակվա գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել էր, որ հակամարտության կես տարվա ընթացքում Ուկրաինան կորցրել է 9 հազար զինծառայող։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը 2022 թվականի դեկտեմբերին ասել էր, որ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր զոհվել է մինչև 13 հազար ուկրաինացի զինվորական։ Հաջորդ ամիսներին Կիևում ձեռնպահ մնացին կորուստների հրապարակային գնահատականներից։


Ռուսաստանի ՊՆ-ն ավելի մասշտաբային գնահատականներ է տալիս Ուկրաինայի զինված ուժերի կորուստների վերաբերյալ։ Հունվարին Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ միայն 2023 թվականին ուկրաինական բանակը կորցրել է 215 հազար մարդ։


Ռազմական գործողության շրջանակներում Ռուսաստանի բանակի կորուստների վերջին գնահատականը պաշտպանության նախարարը հնչեցրել էր 2022 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակ Շոյգուն հայտարարել էր, որ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր զոհվել է 5 937 ռուս զինծառայող։

Քաղաքականություն