Որպես զինվորի հայր եմ ասում՝ ֆորմա էլ էի առնում, «մայկա-տռուսիկ» էլ, երբ ասում էիք՝ խնդիր չկա․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին
Զինված ուժերում վարձատրությունը չպետք է փոխկապակցված լինի ատեստավորման գնահատականների հետ։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նսիտում ասաց հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ըստ Գեղամ Մանուկյանի՝ միայն ատեստավորմամբ հնարավորություն տալ զինծառայողների վարձատրության բարձրացմանը քիչ է, երբ այլ գերատեսչություններում առանց ատեստավորման էլ աշխատավարձերը բարձրանում են։
Պատգամավորը խոսեց նաև զինծառայողների հանդերձանքի որակից։
«Զինվորի հանդերձանքը փոփոխելը շատ կարևոր և բարդ աշխատանք է։ Որպես զինվորի հայր եմ ասում՝ ֆորմա էլ էի առնում, մայկա-տռուսիկ էլ, երբ ասում էիք, որ նման խնդիր չկա։ Անցած տարվանից հայտարարում եք, լրատվամիջոցներն էլ գրում են, որ 2024 թվականին ԶՈւ-ն ունենալու է նոր համազգեստ, երբ պատրաստ չէիք, չպետք է հայտարարեիք նաև այդ մասին։ Ավելի լավ է հանրությանը հստակ ասել, որ 5 տարի հետո է հանդերձանքը պատրաստ լինելու»,- դիմելով ՊՆ փոխնախարարին՝ ասաց Մանուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նա կարող է հանձվել Հայաստանին
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Այս մասին հայտնում են ադրբ...
ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին 44-օրյա պատերազմում գլխատել է տարեց հայ տղամարդուն․ մանրամասներ
ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին 44-օրյա պատերազմի ժամանակ տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է։ Radar Armenia-ի...