ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին 44-օրյա պատերազմում գլխատել է տարեց հայ տղամարդուն․ մանրամասներ
ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին 44-օրյա պատերազմի ժամանակ տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է։
Radar Armenia-ի տեղեկություններով՝ ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին ոչ միայն 2020թ. սադրում էր Մոսկվայում հայերի նկատմամբ հարձակումները, այլև 44-օրյա պատերազմի ժամանակ տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է։
Նաև նրա մասնակցությամբ տեսանյութեր կան, որտեղ ԼՂ-ում հայերի լքված բնակարանների գույքն է կամ ոչնչացնում կամ գողանում։
Քյամիլ Զեյնալլին սոցցանցերում հայտնել է, որ Հայաստանն իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել դեռևս անցած մայիսին․ վաղը նա կկանգնի ՌԴ դատարանի առջև:
Ձերբակալման պաշտոնական պատճառների մասին չի հաղորդվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում Հայաստանի հարցմամբ ձերբակալվել է ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Սառեցվել է Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը
Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նա կարող է հանձվել Հայաստանին
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Այս մասին հայտնում են ադրբ...