Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նա կարող է հանձվել Հայաստանին
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Տեղեկությունը փոխանցում է eadaily.com կայքը։
Զեյնալլիի խոսքով՝ ոստիկանությունն ասել է, որ նա ձերբակալվել է Հայաստանի հարցմամբ և կարող է հանձվել Հայաստանին։
Ըստ որոշ տեղեկությունների՝ նա 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել է հայ ծերունու կոկորդը:
Կայքի հաղորդմամբ՝ Զեյնալլին Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է, որ Բաքու վերադառնալու ճանապարհին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։
«Ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- ասել է ադրբեջանցին՝ հավելելով, որ վաղը կկանգնի դատարանի առջև։
Նրա խոսքով՝ ինքը հետախուզման մեջ էր անցած տարվա մայիսից:
Ադրբեջանցին աջակցություն է խնդրել իր երկրի պետական կառույցներից:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Սառեցվել է Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը
Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...
ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին 44-օրյա պատերազմում գլխատել է տարեց հայ տղամարդուն․ մանրամասներ
ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին 44-օրյա պատերազմի ժամանակ տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է։ Radar Armenia-ի տեղեկ...