Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունը տարածաշրջանը կայունացնելու համար չէ․ Գրիգորյան
Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունը տարածաշրջանը կայունացնելու համար չէ։ Այս մասին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Ըստ նրա, այս հարցը բազմիցս քննարկվել է։
«Մենք նաև առաջարկել ենք, որպեսզի սպառազինության վերահսկման մեխանիզմներ էլ ունենանք, որովհետև սպառազինության վերահսկումը կարող է տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության հաստատման գործընթաց լինել»,- ասել է նա։
Արմեն Գրիգորյանը հայտարարել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպում է պլանավորվում։
«Մյունխենում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԱԳ նախարարներն ու փոխվարչապետերը հանդիպեն։ Հիմա քննարկվում է»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նա կարող է հանձվել Հայաստանին
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Այս մասին հայտնում են ադրբ...
ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին 44-օրյա պատերազմում գլխատել է տարեց հայ տղամարդուն․ մանրամասներ
ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին 44-օրյա պատերազմի ժամանակ տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է։ Radar Armenia-ի տեղեկ...