20 դիմակավորված անձ ձեռնաշղթաներ են հագցրել․ մանրամասներ՝ Շահրամանյանի թիկնազորի աշխատակցի ձերբակալման մասին
Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը: Այս մասին Ոստիկանության դիմաց ասել է Աշոտ Դանիելյանի փաստաբան Ռոման Երիցյանը:
«Տերյան փողոցից դեպի Աբովյան փողոց երթևեկելու ընթացքում, նրա մեքենան դիմացից արգելափակել է քաղաքացիական մի ավտոմեքենա, ընդ որում ճանապարհային երթևեկության կանոնները խստիվ խախտելով, նույն բանը եղել է մեքենայի հետևից, և մոտ 20 դիմակավորված անձ, ֆիզիկական ուժ գործադրելով, ձեռնաշղթաներ են հագցրել և նստեցրել իրենց մեքենան:
Այս իրադարձությունները տեղի են ունեցել երեկ մոտավոր 18:10-ի կողմերը: Ժամը 21:00-ին փաստաբանի ժամանելուց հետո արդեն նրա մեքենան կնիքվել է: Ոստիկանության և Քննչական կոմիտեի պարզաբանմամբ՝ Աշոտ Դանիելյանը կասկածվում է ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու մեջ: Այս կասկածանքով մեղադրում են մի մարդու, ով Սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է և կյանքում, անգամ, ծխախոտ օգտագործած չկա: Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ թմրանյութի հետ առընչություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել»,- նշել է փաստաբանը:
Ոստիկանությունից հայտնել են, որ այսօր ոստիկանության ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով քաղաքացու են բերման ենթարկել։
Հիշեցնենք, որ երեկ «Եռաբլուրի» պանթեոնում Սամվել Շահրամանյանի թիկնապահը հայհոյել է 24 News լրատվական կայքի օպերատորին և լրագրողին:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նա կարող է հանձվել Հայաստանին
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Այս մասին հայտնում են ադրբ...
ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին 44-օրյա պատերազմում գլխատել է տարեց հայ տղամարդուն․ մանրամասներ
ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին 44-օրյա պատերազմի ժամանակ տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է։ Radar Armenia-ի...