ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եռաբլուրում Շահրամանյանի թիկնապահը հայհոյեց ԶԼՄ-ներից մեկի լրագրողին և օպերատորին
Այսօր Արցախյան շարժման 36-ամյակին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր։
24News-ի նկարահանող խումբը գտնվել է Եռաբլուրում, որի ժամանակ Շահրամանյանի թիկնապահի և լրագրողի միջև միջադեպ է տեղի ունեցել։
Լրատվամիջոցը հայտնում է, որ Սամվել Շահրամանյանի թիկնազորը դրսևորել է իրեն բացառիկ լկտի ձևով՝ հրել ու հայհոյել լրագրողին և օպերատորին։
«24News-ի խմբագրակազմը խստորեն դատապարտում է Արցախի նախագահի թիկնազորի այս պահվածքը և խոսք է տալիս հետամուտ լինել խնդրի բարձրաձայնմանը, ինչպես նաև պահանջում է ներողություն հենց Արցախի նախագահից»,-ասվում է լրատվամիջոցի հրապարակման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նոր ժամանած 30 ավտոբուսները ե՞րբ են գիծ մտնում. Ավինյան
«Մրցույթները կայացած են, մաքսազերծման աշխատանքներն ամբողջովին ավարտված են։ 1 մասնավոր գծի հետ խնդիր կա․ իրենց պայմանագրի...
Ինչու էին մեկ շաբաթից ավելի պատկան մարմինները լռում «Ջուլիս» ռեստորանում թունավորման դեպքի մասին
Արդեն մի քանի օր է, որ հանրային սննդի օբյեկտի՝ Պուշկինի 39 հասցեում գտնվող «Ջուլիս» ռեստորանի հետ կապված սկանդալը չի դադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վանդալներն օկուպացված Արցախում ավիրում են հայկական գերեզմանները
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որում ադրբեջանցի վանդալներն օ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը կփոխվի․ ո՞ր դեպքում «պլյոնկայի» համար միավոր կհանվի
Կառավարության առաջարկով, հաշվի առնելով նաև պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արմեն Խաչատրյանի ու Վահագն Ալեքսյանյանի առ...