Մենք ընդհանրապես չենք ընդունում նման պահանջները. Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Նավալնիի մահվան կապակցությամբ անկախ միջազգային հետաքննություն անցկացնելու՝ Ժոզեպ Բորելի կոչին:
«Մենք ընդհանրապես չենք ընդունում նման պահանջները, հատկապես պարոն Բորելի կողմից»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլն ընդունում նման պահանջները։
ՌԴ նախագահի խոսնակը նաև ասել է, թե Վլադիմիր Պուտինը չի տեսել Յուլիա Նավալնայայի երեկվա ուղերձը, որը նա հրապարակել էր սոցցանցերում։ Ըստ Պեսկովի՝ այրու մեղադրանքները, թե Նավալնիի մարմինը չեն տալիս թունավորումը թաքցնելու համար, մերկապարանոց են և ոչնչով չեն հիմնավորվում։
Ավելի վաղ Բորելը Ռուսաստանից թույլտվություն էր պահանջել Ալեքսեյ Նավալնիի մահվան վերաբերյալ «անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն» անցկացնելու համար՝ չնայած Մոսկվայի պնդումներին, որ դա Ռուսաստանի ներքին խնդիրն է։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի տեղեկատվական շտաբը` Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել` անդրադառնալով այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունե...
էսկալացիայի վտանգն իրական է մնում. Էմանուել Մակրոնը` Փաշինյանի հետ հանդիպմանը
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Այս մասին Հայաստանի վարչապե...
Սամվել Շահրամանյանը` իր թիկնապահի ձերբակալման մասին
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր է ս...
Ով կարող է նշանակվել Էկոնոմիկայի նախարար․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Շուրջ մեկ շաբաթ առաջ Վահան Քերոբյանը հեռացավ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, սակայն նախարարի թ...