Ով կարող է նշանակվել Էկոնոմիկայի նախարար․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Շուրջ մեկ շաբաթ առաջ Վահան Քերոբյանը հեռացավ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, սակայն նախարարի թափուր հաստիքի համալրումը փորձություն է դարձել Նիկոլ Փաշինյանի համար: Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ հարմար թեկնածու չեն գտնում:
Մամուլում շրջանառվեցին ՔՊ-ական պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Բաբկեն Թունյանի անունները, սակայն Փաշինյանը չի պատրաստվում նրանց տեղափոխել խորհրդարանից, քանի որ օրենսդիր մարմնում էլ մատների վրա հաշված պատգամավորներ կան, որոնք քիչ թե շատ հասկանում են օրենքից: Իսկ Թունյանը չի էլ ուզում նախարարի պաշտոն զբաղեցնել։
Ամենայն հավանականությամբ, նախարար կնշանակվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ում պաշտոնավարման ժամկետն օրեր առաջ լրացել է: Նա ԵՏՀ է գործուղվել 2020 թ. փետրվարի 1-ին՝ 4 տարի ժամկետով։ Մինչ այդ զբաղեցնում էր գյուղատնտեսության, ապա էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: ԵՏՀ կոլեգիայում Արտակ Քամալյանին կփոխարինի Գոհար Բարսեղյանը, ով արդեն մի քանի տարի է՝ գլխավորում է ինտեգրման զարգացման դեպարտամենտը»։
Նմանատիպ հոդվածներ
էսկալացիայի վտանգն իրական է մնում. Էմանուել Մակրոնը` Փաշինյանի հետ հանդիպմանը
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Այս մասին Հայաստանի վարչապե...
Սամվել Շահրամանյանը` իր թիկնապահի ձերբակալման մասին
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր է ստացել...
Արցախի տեղեկատվական շտաբը` Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել` անդրադառնալով այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած մ...
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենա...