Սամվել Շահրամանյանը` իր թիկնապահի ձերբակալման մասին
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր է ստացել փետրվարի 20-ին:
«Այդտեղ նշված է, որ իրենք ստացել են 2023 թվականի նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իմ գրությունը, որտեղ ես ասել եմ, որ Արցախի քաղաքացիների նկատմամբ դրսևորվել են խախտումներ՝ հիմնականում ֆինանսական ոլորտում, և ես խնդրել եմ իմ գրությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։ Այդ փաստերի ուսումնասիրության արդունքում իրենց կողմից հարուցվել է քրեական վարույթ և այդ շրջանակներում ինձ որպես վկա հրավիրել են հարցաքննելու»։
Նա նշեց, որ իրենց համար շատ կարևոր է այդ հարցերի պատասխանները ստանալը և եթե կան մեղավորներ, ապա նրանք անպայման պետք է պատժվեն.«Տարբեր խախտումների մասին է խոսքը»։
Անդրադառնալով իր թիկնապահի մեքենայում հայտնաբերված թմրանյութին՝ Շահրամանյանը նշել է. «Կխնդրեի պատասխանատու ուժային մարմիններին` շատ կարճ ժամանակահատվածում լուծել Աշոտ Դանիելյանին ազատ արձակելու հարցը, քանի որ այդ գործը շինծու է: Բոլորս ականատես ենք եղել դրան։ Մեծ հարցեր է առաջացնում նաև այդ ձերբակալության օրինաչափությունը` 20 հոգով, դիմակավորված, քաղաքի կենտրոնում ձերբակալել անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ և ձերբակալել նրան նախագահին սպասարկող մեքենայի միջից, կարծում եմ, որ բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, և մենք առաջիկայում կստանանք այդ հարցերի պատասխանները։
Այս ամենը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով, պետք է գտնվեն լուծումներ` Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների լուծման համար։ Իմ կարծիքով, եթե այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը և այն միշտ արյունահոսելու է»։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության էր հրավիրել։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենա...
Ռուսաստանն ու Իրանն ինչպե՞ս կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը
«Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է դիտարկենք երկուստեք»։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար...
էսկալացիայի վտանգն իրական է մնում. Էմանուել Մակրոնը` Փաշինյանի հետ հանդիպմանը
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Այս մասին Հայաստանի վարչապե...
Ով կարող է նշանակվել Էկոնոմիկայի նախարար․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Շուրջ մեկ շաբաթ առաջ Վահան Քերոբյանը հեռացավ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, սակայն նախարարի թ...